Բարի Գալուստ Ֆլորենս Գարդեն

Տեսադարան

Մեր Ռեստորանը

Տեսադարան

Մեր Ռեստորանը

Տեսադարան

Բարի Գալուստ

Ֆլորենս Գարդեն

.......................

Թույլ տվեք ներկայացնել Ձեզ երկրի ամենաանսովոր ռեստորանը՝ Ֆլորենս Գարդենը: Պարադոքսալ, տպավորիչ, պայծառ և բոլոր մշակույթների նկատմամբ փոխզիջող ռեստորանը գտնվում անզիջում բնություն ունեցող և հայկական հյուրընկալությամբ հայտնի երկրում: Ռեստորանը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքում՝ Ստեփանակերտում: Մեզ մոտ ամեն ոք կգտնի այն, ինչ սիրում է, կամ գտնի ինչ-որ նոր բան, որը կսկսի սիրել:

Աշխատանքային

ժամեր

Երկուշաբթիից հինգշաբթի

09:00-22:00

Ուրբաթ և շաբաթ

11:00-19:00

Կիրակի

11:00-23:00

Սայդ Վոլկ Սրճարան

.......................

Զգացեք հին Ստեփանակերտի շունչը՝ մեկ գավաթ հայկական սուրճ ըմպելով՝ Ձեր ընկերների հետ լինելով Սայդ վոլկ սրճարանում, որը գտնվում է քաղաքի գլխավոր փողոցների խաչմերուկում:

Ինդոր Սրճարան

.......................

Կուբայական և հայկական ճարտարապետության տարրերով և միջերկրածովյան ոճով ստեղծված ռեստորանը ներկայացնում է ճաշատեսակների լայն տեսականի: Հայկական, եվրոպական կամ հայկական-եվրոպական էքսկլյուզիվ խոհանոցի ճաշատեսակները կարող եք ճաշակել ռեստորանի ներքին բակում կամ հարմարավետ սրահներում:

Ռեստորան

.......................

Կարող եք վայելել տնական գինիներ կամ փորձել լավագույն շոտլանդական Launge դասի վիսկիներ: Ընտրության հնարավորությունը մեծ է, իսկ եթե Դուք սիրում եք լավ ուտել և խմել, ապա այս ռեստորանը ստեղծված է հենց Ձեզ համար:

Սքայ Բար

.......................

Խորհուրդ ենք տալիս անպայման այցելել Սքայ Բար, որպեսզի վայելեք Արևելքի շունչը, որտեղ կարելի է անվերջ հիանալ պարզ աստղաշատ երկնքով ու վայելել արևելյան թեյ և բուրավետ նարգիլե:

Երաժշտական Սրահ

.......................

Զգացեք ստեփանակերտյան բարի և գեղեցիկ աուրան: Դուք կարող եք գտնվել ինքներդ Ձեզ հետ և բոլորի հետ միաժամանակ: Հանգստացեք համաշխարհային հիթերի և բացառիկ հեղինակային գործերի ներքո՝ լսելով ջազ, շանսոն, էթնո-ռոք և հայկական կատարումներ երաժշտական սրահում:

Կապ մեզ հետ

+374 47 96 66 66, 2020
+374 97 22 02 84, 2020
info@florencegarden.am
Արցախ, Ստեփանակերտ, Թումանյան փող., 57 շենք

Տեղեկացեք առաջինը

Մենք սպամ չենք ուղարկում

Գրեք հաղորդագրություն